Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:
Նշվում է, որ նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն տարածքից հայտնաբերվել են անձնական իրեր, որոնք կարող եք տեսնել լուսանկարներում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Peacekeeper տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել տեղափոխման գործընթացից։
Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է:
Պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին:
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։
Բենզինի հերթում սպասելիս ուժեղ պայթյունի ձայն է լսել, ապա նկատել, որ հրդեհ է բռնկվել։ Արագ տարածվող հրդեհի մեջ Լիանան ամուսնուն և դստերը կորցրել է, քանի որ պայթյունի հարվածային ալիքը նրանց տարբեր ուղղությամբ է նետել։
Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը։